Դոնալդ Թրամփը ՝ որպես ԱՄՆ նախագահ, իր գործողություններով «աներևակայելի վնաս» է հասցրել ԱՄՆ-ի հարաբերություններին դաշնակիցների և աշխարհի այլ երկրների հետ: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը: Նրա ելույթի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի կենտրոնը:
«Ի դեպ, ես նոր եմ վերադարձել Եվրոպայից: Եվ ահա արդյունքը։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ էլ դա հասկանում էիք. միջազգային մասշտաբի այն աներևակայելի վնասը, որը հասցրել էր այս տեղում նստած վերջին նախագահը», ասել է Բայդենը՝ առանց Թրամփի անունը տալու: Պետության գործող ղեկավարը չի հստակեցրել, թե նախկին նախագահն ինչ գործողություններով է վնասել ԱՄՆ-ի հարաբերություններն այլ երկրների հետ:
Բայդենը որպես ԱՄՆ վարչակազմի ղեկավար իր առաջին ուղևորությունը արտասահման կատարել է հունիսի կեսերին: Նրա շրջագայության գագաթնակետը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումն էր:




