Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Բայդենը զրույցի ընթացքում հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտնում է Սպիտակ տունը:
Բայդենը նաև հայտնել է ԱՄՆ նվիրվածությունը Ուկրաինայում հակակոռուպցիոն գործընկերությանը և բարեփոխումներին: