Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա վերացնել մի շարք երկրներից մուտքի սահմանափակումները, թեև այդպես է հրամայել պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։ Այդ մասին տեղեկացրել է Բայդենի խոսնակ Ջեն Փսակին:
«Իր առողջապահական թիմի խորհրդով՝ վարչակազմը մտադիր չէ հունվարի 26-ին հանել այդ սահմանափակումները», – գրել է Փսակին Twitter-ի իր էջում:
Ընդհակառակը, կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել միջազգային ուղևորությունների հետ կապված առողջապահական միջոցառումները:




