Տեղեկատվությունն այն մասին, որ «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի սահմանների 90%-ը, սխալ է և «կեղծ քարոզչություն» է: Այս մասին ուրբաթ օրը Քաբուլում AFP-ին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:
«Դա ոչնչի վրա չհիմնված քարոզչություն է: Վերահսկողությունը Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքում է: Սահմանի երկայնքով բոլոր խոշոր քաղաքները մեր վերահսկողության տակ են, ինչպես նաև հիմնական երթուղիները», ասել է պաշտոնական ներկայացուցիչը:




