«Արդեն եղել են բավական թվով հրամաններ և արգելքներ, որոնք ոտնահարել են մեր կյանքը»

Կորոնավիրուսի պատճառով Չեխիայի իշխանությունների խիստ սոցիալական սահմանափակումների դեմ բողոքի ցույցն ավարտվել է առանց լուրջ միջադեպերի, հաղորդում է ՏԱՍՍ-ը դեպքի վայրից:

Ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցել է 2500-ից 3000 մարդ: Ներկաներին դիմող հռետորների թվում էր հանրապետության նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: «Արդեն եղել են բավական թվով հրամաններ և արգելքներ, որոնք ոտնահարել են մեր կյանքը», — ասել է նա: