Монитор-Э չգործող ռուսական արբանյակը Երկիր կընկնի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում սեպտեմբերի 22-ին: Դա հայտնի է դառնում space-track.org կայքում տեղադրված տիեզերական օբյեկտների դիտարկման համար ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներից:
Ըստ զինվորականների, ներկայումս արբանյակը գտնվում է ուղեծրում։ Նվազագույն բարձրությունը 188 կմ է, իսկ առավելագույնը՝ 196 կմ: Արբանյակը մթնոլորտ մուտք կգործի սեպտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով ժամը 7։43-ին, որից հետո կընկնի օվկիանոս:
Монитор-Э-ն գործարկվել էր 2005 թվականին: 2011-ին այն դադարել էր աշխատել տեխնիկական խնդիրների պատճառով: