Կանադացի տիեզերագնացը կդառնա ԱՄՆ Ազգային օդագնացության և տիեզերական վարչության (NASA) Artemis 2 ծրագրի անդամ։ Բացի դրանից, Կանադան առաջիկա հինգ տարիներին լուսնագնաց կուղարկի տիեզերք: Այս մասին Twitter-ում հայտարարել է երկրի նորարարության, գիտության ու արդյունաբերության նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը:
«Կանադան նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում վայրէջք կատարել Լուսնի վրա, որպեսզի [երկրի] տիեզերական հատվածը նախապատրաստի հետագա ուսումնասիրություններին», ասել է նախարարը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
2020-ի դեկտեմբերի վերջերին NASA-ն և Կանադական տիեզերական գործակալությունը համաձայնության էին եկել Artemis և Lunar Gateway լուսնային ծրագրերի երկկողմ համագործակցության համաձայնագրի շուրջ: