Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին. իրանական Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Հաղորդվում է, որ բանակցություններին իրանական կողմից կմասնակցի երկու պաշտոնյա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված չեն։ Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև։
Նշենք, որ տեղեկություններ են տարածվել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։





