Մեծ թվով ամերիկացիներ գտնում են, որ դեմոկրատ Ջո Բայդենը հաղթել է 2020-ի նոյեմբերի նախագահական ընտրություններում կեղծիքների արդյունքում: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է հունիսի 9-ից 14-ը Մոնմութի համալսարանի հետազոտական ծառայության կողմից:
Ըստ վկայակոչված տվյալների՝ հարցվածների 61%-ը կարծում է, որ Բայդենի հաղթանակը արդար է: 32%-ը նշել է, որ դեմոկրատը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաղթել է «ընտրակեղծիքների պատճառով»: Մնացածը միանշանակ չեն պատասխանել այս հարցին:
Ինչպես պարզաբանել են հետազոտողները, այդպիսի հարցումներ անցկացվել էին նաև այս տարվա հունվարին և մարտին, ինչպես նաև նախորդ տարվա նոյեմբերին: Բոլոր դեպքերում, հարցվածների այն մասը, ովքեր կարծում են, որ Բայդենի հաղթանակը կեղծիքների արդյունք էր, նույնպես 32% էր:
Վերջերս իրականացված հետազոտությունը ԱՄՆ-ում ընդգրկել է 810 մեծահասակների: Հարցումն իրականացվել է հեռախոսով: