ԱՄՆ ոստիկանությունը Վաշինգտոնում պայթյունի սպառնալիքի առնչությամբ ստուգումներ է անցկացնում

ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է Վաշինգտոնի կենտրոնում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումները Կապիտոլիումի հարևանությամբ գտնվող Առողջապահության նախարարությունում: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերությունը։

Կապիտոլիումում ավելացել է ոստիկանության ներկայությունը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 10-ին։ Որպես նախազգուշական միջոց՝ առողջապահության նախարարության շենքից մարդկանց տարհանել են։