ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին այսօր կհայտարարեն համաձայնության մասին, ըստ որի ԱՄՆ ռազմական առաքելությունը հանրապետությունում կավարտվի մինչև 2021 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրը:
Դրա արդյունքում Իրաքում գտնվող ամերիկացի զինծառայողները միայն կվերապատրաստեն ու խորհրդակցույթյուններ կվարեն իրենց իրաքցի գործընկերների հետ և չեն մասնակցի ռազմական գործողություններին:
Գործակալության զրուցակիցը բացատրել է, որ իրաքցի զինվորականները «փորձված են մարտում» և «ի վիճակի են» ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը: Այսօր ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ: