ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի հարձակմանը Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող օբյեկտների վրա. հայտնում է Financial Times-ը։
Բայդենի հայտարարությունն արվել է, երբ նա և Մեծ յոթնյակի մյուս առաջնորդները չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները համակարգելու հարցը:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ G7-ի առաջնորդները աներկբայորեն դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա», իսկ Բայդենը հաստատել է Միացյալ Նահանգների լիակատար համերաշխությունն ու աջակցությունը Իսրայելին ու նրա ժողովրդին:
Միևնույն ժամանակ վարչակազմն Իսրայելին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երեքշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումից հետո, որը Բայդենն անվանել է «անարդյունավետ և ձախողված»:
Ըստ Wall Street Journal-ի աղբյուրների՝ Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս դաշնակիցները կոչ են անում Իսրայելին՝ կենտրոնանալ ռազմական խնդիրների վրա: Պարբերականը նշում է, որ Իսրայելը քննարկում է Իրանին պատասխանելու մի քանի տարբերակ՝ Սիրիայում և Եմենում իրանական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, ինչպես նաև հարձակումներ Իրանի հրթիռային կայանների կամ նավթային ենթակառուցվածքների վրա: