ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացրել է իր ռազմածովային ուժերի մի մասի մարտական պատրաստության մակարդակը: Այսպիսի հայտարարություն է արվել CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում:
Ըստ աղբյուրի, «հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 48 ժամվա ընթացքում Պարսից ծոցի տարածաշրջանում բարձրացվել է Իրանի որոշ ռազմածովային ուժերի մարտական պատրաստության մակարդակը»: