ԱՄՆ պաշտպանության բանակը, ՆԱՏՕ-ի դաշնակիցների լիակատար աջակցությամբ, ակտիվ աշխատանքներ է սկսել եվրոպական երկրներում մարտավարական միջուկային զենքի և պահեստավորման բազաների արդիականացման ուղղությամբ։ Այդ մասին չորեքշաբթի Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով, «հատկապես մտահոգիչ է դաշինքի ոչ միջուկային անդամ երկրների օդաչուների ներգրավումը մարտավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություններին»: «Մենք դրանում տեսնում ենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ուղղակի խախտում»,- ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:




