Coalition for a Safer Web ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպության ղեկավար և Մարոկկոյում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գինսբերգը դատական հայց է ներկայացրել Alphabet կորպորացիայի դեմ՝ պահանջելով հեռացնել Telegram մեսենջերը Google Play հավելվածից:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Գինսբերգը պնդում է, որ «Telegram-ն օգտագործվել է սպառնալիքներ տարածելու և ռասիստական բռնի գործողություններ համակարգելու համար, մասնավորապես՝ մինչև ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը և Մինեապոլիսում (Մինեսոտա) Ջորջ Ֆլոյդի մահը սպիտակամորթ ոտիկանների ձեռքով»։





