ԱՄՆ-ը նպատակ ունի բանակցել Կորեական թերակղզու ամբողջական միջուկազերծման շուրջ

109

ԱՄՆ-ը շարունակում է ձգտել հասնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը և ակնկալում է, որ Փենյանը կշարունակի համապատասխան բանակցությունները: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով առաջին օգնական Քին Մոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն հավատարիմ է Կորեական թերակղզու ամբողջական միջուկազերծմանը», – ասել է նա: Դիվանագետի խոսքով ՝ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել համապատասխան բանակցությունները Փենյանի հետ և «հույս ունի, որ ԿԺԴՀ-ն կնստի բանակցությունների սեղանի շուրջ»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի նոր արձակումը, որը, ըստ ամերիկյան վարչակազմի, սպառնալիք է միջազգային հանրության և հարևան երկրների համար, ինչպես նաև խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր: