ԱՄՆ-ն հիասթափված է Լիբանանի վարչապետ նշանակված Սաադ Հարիրիի՝ երկրի նոր կառավարություն կազմելուց հրաժարվելու որոշումից: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:
«Չափազանց կարևոր է, որ այժմ ձևավորվի կառավարություն, որը հավատարիմ է առաջնահերթ բարեփոխումների իրականացմանը և ի վիճակի է դա անել», ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
«Կառավարությունը նաև պետք է սկսի նախապատրաստվել 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է ժամանակին անցկացվեն, պետք է լինեն ազատ և արդար», նշել է Բլինկենը:
Հարիրին հինգշաբթի օրը հայտարարեց, որ հրաժարվում է երկրի համար նոր կառավարություն կազմելուց: Նա այդ մասին ասել է հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո: