ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը կարող է դադարեցնել իր ներկայությունը Ռուսաստանում, եթե Ռուսաստանի իշխանությունները «չփոխեն իրենց քաղաքականությունը». գրում է New York Times- ը:
Ըստ թերթի` Ռուսաստանում որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող լրատվամիջոցների ցուցակում ընդգրկված լրատվական կազմակերպությունը կարող է հեռանալ Ռուսաստանից այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «փորձում է վերափոխել Կրեմլի հետ ԱՄՆ հարաբերությունները»: Լրատվամիջոցի խմբագիրները հայտարարում են, որ եթե Կրեմլը չփոխի իր քաղաքականությունը, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ իրենք ստիպված կլինեն դադարեցնել իրենց պաշտոնական ներկայությունը երկրում:
«Սա կենսական պահ է մեզ համար»,- թերթին ասել է «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիո» կորպորացիայի գլխավոր խմբագիր Դեյզի Սինդելարը:
Նրա կարծիքով` «միանգամայն ակնհայտ է», որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են երկրից դուրս մղել նշված լրատվամիջոցները: