Դաղստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Ադրբեջանում, հայտնում է Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Ըստ հաստատության մասնագետների՝ Դաղստանի տարածքում 4,7 բալ ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 05:05-ին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում զգացվել է մինչև 4-3 բալ, գրում է news.ru-ն: