Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատրաստուկի օգտագործմանը բնակչության պատվաստումների համար: Այս մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«ԱՀ առողջապահության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութը օգտագործման համար», ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Սպուտնիկ V»-ն գրանցվել է մի քանի տասնյակ երկրներում և հաջողությամբ օգտագործվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար՝ ցույց տալով բարձր արդյունավետություն:
«Բանակցություններ են տարվում առաջիկայում այս պատվաստանյութը երկիր ներմուծելու ուղղությամբ», հավելել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը: