Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել երկու պաղեստինցի բժիշկների՝ մանկաբույժ, բժիշկ Հուսամ Աբու Սաֆիային, որը Գազայի հյուսիսում գտնվող Կամալ Ադվան հիվանդանոցի տնօրենն է։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Թել Ավիվը հրաժարվել է ազատ արձակել Աբու Սաֆիային։

Նույն պաշտոնյան հավելել է, որ Գազայի դաշտային հիվանդանոցների տնօրեն Մարվան Ալ Համսը նույնպես ազատ չի արձակվի։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջինս  ձերբակալվել է հուլիսին։

Դոկտոր Աբու Սաֆիան ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ իսրայելական զորքերը ներխուժել են Քամալ Ադվան հիվանդանոց, ստիպել նրան դուրս գալ զենքի սպառնալիքով և ավերել հիվանդանոցը։

Նա Գազայի առողջապահական համակարգի աչքի ընկնող բժիշկներից է, քանի որ  աշխատել է ծայրահեղ պայմաններում՝ հրաժարվելով տարհանման հրամաններից և շարունակելով բուժել վիրավոր քաղաքացիներին նույնիսկ ռմբակոծությունների ժամանակ։

Նրա փաստաբանական թիմը հայտնել է, որ մարտից ի վեր Աբու Սաֆիան չի ներկայացվել դատավորի առաջ և ենթարկվել է խիստ կալանքի պայմանների, ներառյալ՝ ֆիզիկական բռնություն, բժշկական խնամքի բացակայություն և երկարատև մեկուսացում։

Չնայած միջազգային կոչերին՝ կապված նրա առողջության վատթարացման և Գազայի առողջապահական համակարգում ունեցած կարևոր դերի հետ, Իսրայելը շարունակում է պահել նրան կալանքի տակ։

Իսրայելի բանակը պնդում է, որ Աբու Սաֆիան պահվում է որպես «կասկածյալ» և հետաքննվում է «ահաբեկչական գործունեությանը հնարավոր մասնակցության» համար։

Սեպտեմբերին «Բժիշկներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտնել է, որ իր փաստաբաններից մեկը վերջերս այցելել է Աբու Սաֆիային Օֆեր բանտում՝ Ռամալլայի արևմուտքում, և փաստագրել նրա կալանքի պայմանները։

Կազմակերպության տվյալներով՝ Աբու Սաֆիան կորցրել է մոտ 25 կիլոգրամ, տառապում է քոսից՝ առանց համապատասխան բուժման, և նրա ընդհանուր առողջական վիճակը խիստ վատթարացել է։

Նա տեղյակ չէ իր դեմ առաջադրված մեղադրանքների մասին։

Կազմակերպությունը նշել է, որ բժիշկը ենթարկվում է բռնության, վատ վերաբերմունքի և բժշկական ստուգումների մերժման՝ չնայած սրտային հիվանդություններին և  արյան բարձր ճնշմանը։

Կազմակերպության բանտարկյալների բաժնի ղեկավար Նաջի Աբբասը կոչ է արել Իսրայելին անհապաղ ազատ արձակել Աբու Սաֆիային և մյուս կալանավորված բուժաշխատողներին՝ նրանց կալանքը անվանելով «բարոյական և իրավական հանցագործություն»։

Փետրվարին իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ Աբու Սաֆիան երևում է կալանքի մեջ՝ ձեռքերն ու ոտքերը շղթայված և տեսանելիորեն հոգնած։

Աբու Սաֆիան նաև անձնական կորուստներ է կրել պատերազմի ընթացքում։

Նրա որդին՝ Իբրահիմը, սպանվել է, երբ իսրայելական ուժերը ներխուժել են Քամալ Ադվան հիվանդանոց 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։

Մեկ ամիս անց նա ինքը վիրավորվել է հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման ժամանակ, սակայն հրաժարվել է հեռանալ և շարունակել է բուժել հիվանդներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական