Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին:Ամիր Աբդոլլահիանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանելուն պես, որտեղ երեքշաբթի առավոտյան կմասնակցի Կասպից ծովի ԱԳ նախարարների հանդիպմանը։
Ինչպես գրում է mehrnews.com-ը, իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Կասպից ծովի ԱԳ նախարարների հետ կքննարկի Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափի ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու ուղիները, մարդասիրական միջանցք բացելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և պաղեստինցիների բռնի գաղթը կանխելու ուղիները։