Իսրայել պետությունը պետք է լիովին կատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ մարդասիրական՝ օգտվելով ինքնապաշտպանության իրավունքից. ասված է Իտալիայում Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով ստացված հայտարարության նախագծում։
«Ինքնապաշտպանության իր իրավունքն իրացնելիս Իսրայելը պարտավոր է բոլոր հանգամանքներում լիովին կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը», – ասվում է փաստաթղթում։ Այն նաև ընդգծում է, որ G7-ը չի համեմատում Իսրայելը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետ։
G7-ի արտգործնախարարները նաև մտահոգություն են հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «խստորեն դատապարտելով պաղեստինցիների դեմ իսրայելցի ծայրահեղական վերաբնակիչների կողմից բռնությունների աճը, քանի որ դա խաթարում է անվտանգությունն ու կայունությունը Հորդանան գետի Արևմտյան ափին»:
G7-ը նույնպես դեմ է տարածաշրջանում իսրայելական բնակավայրերի ընդլայնմանը։
Բացի այդ, G7-ի արտգործնախարարները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ապաշրջափակել Պաղեստինի ազգային վարչակազմի համար նախատեսված հարկային վճարումները, քանի որ «տնտեսական կայունության պահպանումը Հորդանանի Արևմտյան ափին կարևոր է տարածաշրջանային անվտանգության համար»: