Freedom House կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական այն գործի առնչությամբ, որը հարուցվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանություններում վիրավորելու համար։
«Սա տեղի է ունենում 2 ամիս անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:
Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-նշված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ։