Tert․am–ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ խոսել է պարենի շուկայում ապրանքատեսակների, մասնավորապես՝ հացամթերքի, կաթնամթերքի թանկացումների մասին։
Տնտեսագետի պնդմամբ՝ պարենային շուկայի այս վիճակն ունենալու է թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական հետևանքներ. «Մարդկանց ավելի շատ գումար է անհրաժեշտ, որ գոնե նվազագույն ծախսերը հոգան, և եթե եկամուտները չեն աճում, իսկ մեր երկրում չեն աճել այդ չափով, ապա մարդիկ ավելի վատ են ապրելու՝ քան ապրել են նախկինում, և դա բերելու է աղքատ և որն ավելի վտանգավոր է՝ ծայրահեղ աղքատ բնակչության թվաքանակի ավելացմանը»։
Հայաստանում գնաճ նկատվել է դեռևս 2020 թվականի 2-րդ եռամսյակում, այն իր պիկին հասավ արդեն նախորդ տարվա վերջին ՝ չորրորդ եռամսյակում։ Տնտեսագետը նշեց, որ առանձին ապրանքատեսակների մասով կա երկնիշ գնաճ՝ հասնելով 20–ից 30 տոկոսի։
«Կարագը, բուսական յուղը, ձուն, կաթնամթերքը, հացամթերքը բոլորը թանկացել են, թանկացել է նաև սեղմված գազը՝ 10 տոկոսից ավել, փետրվարի 1-ից էլ բարձրանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որն էլ բերելու է մի շարք ապրանքների շղթայական թանկացմանը»,– ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: