Ռուսաստանում ոսկու արտադրության ծավալները 2020 թվականի հունվար-նոյեմբերին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 6,78%-ով և կազմել 314,41 տոննա, ասված է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության կայքում: Մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում արտադրվել էր 337,26 տոննա ոսկի:
Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում արծաթի արտադրությունը կազմել է 873,9 տոննա (տարեկան կտրվածքով՝ -3,3%):