Հայաստանը որոշում է կայացրել վեց ամիս ժամկետով արգելել Թուրքիայից ապրանքների ներմուծումը, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, ասվում է գերատեսչության կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ թուրքական արտադրության ապրանքների ներմուծման սահմանափակում է մտցվում «քանի որ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի և ահաբեկչական գործողություններում»:
Թուրքական իշխանություններն իրենց գործողություններով խարխլում են տարածաշրջանում կայունությունը, ասվում է զեկույցում: Նախարարությունը նաև հայտարարել է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ներդրումը կանխում է տարբեր սպառնալիքների ներթափանցումը Հայաստանի տարածք:
Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում ապրանքների պակասուրդ չի լինի, քանի որ բացը կլցվի այլ երկրներից ներմուծումներով ու տեղական արտադրությամբ։