Երկու գործոն վնասում է ռուբլու փոխարժեքին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից նոր պատժամիջոցների կիրառման վախը, ինչպես նաև COVID-19-ի երկրորդ ալիքը, նշում է news.ru-ն։
Այն բանից հետո, երբ Իսրայելը, Ղազախստանը, Կանադան և Մեծ Բրիտանիան վերադարձան ամբողջական կամ մասնակի մեկուսացման ռեժիմի, որոշ ներդրողներ վախենում են, որ սա մի շարք երկրներում համաճարակի երկրորդ ալիքի սկիզբն է։ Նրանք ազատվում են ռիսկային ակտիվներից, որոնց թվում է նաև ռուսական տարադրամը, ինչն էլ հանգեցնում է ռուբլու անկմանը։
Ռուսական արժույթը ընկնում է դոլարի և եվրոյի համեմատ՝ չնայած Չինաստանից եկող լավատեսական նորությանը, որը հունիսին գնեց նավթի ռեկորդային ծավալներ։