Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես քաղքի տղա եմ, դո՞ւ ուդեղից ես»-ից բացի, ուրիշ ոչինչ

29/03/2025
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիի ավագանու ընտրությունները մոտեցան իրենց եզրագծին։ Թվում էր, թե առաջադրված թեկնածուները ընտրարաշավի ընթացքում` դեբատների ժամանակ, կցուցաբերեն իրենց մասնագիտական կարողությունները՝  մոտենալով քաղաքի զարգացման ալգորիթմին։

Խոսքը բնավ չի վերաբերում կառավարման նրանց հմտություններին, ավելի շատ ակնկալվում էր, որ այդ անձնավորությունները պետք է խոսեին, զրուցեին զեկուցեին, թե տեխնոլոգիական առաջավոր հիմնարար լուծումներով տնտեսության ինչպիսի նոր ճյուղեր են հիմնելու Գյումրիում,  ինչպիսի՞ նոր ինովացիոն արտադրություններ պիտի հիմնվեն, ի՞նչ որակի ներդրումներ պիտի հոսեն Գյումրիում։

 Ընդհանրապես ի՞նչ է նշանակում բերել:

Նշանակում է   նման հնարավորություններ ունեցող արտասահմանյան կապիտալի համար պայմաններ ստեղծել, որպեսզի այն ավելի բարձր շահութաբերության ակնկալիքով հոսի դեպի շահույթի աղբյուր երկիր։

Դա կբերեր տեխնիկական, տեխնոլոգիական առաջընթաց, գիտելիքահեն տեխնիկական լուծումներ, աշխատանքի կազմակերպման ավելի բարձր մակարդակ, որն էլ, անկասկած, տվյալ քաղաքում կստեղծեր ինժեներների, բանվորների և միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատավորների պահանջ։

Երբ  մենք խոսում ենք այդ թեմայի մասին,  մոռանում ենք մի հանգամանք՝  նոր աշխատատեղերի դիմաց ներդրողին պետք է տալ բազմաթիվ կոնցեսիոն հիմնարար ազատություններ, բայց  քաղաքային ոչ մի ադմինիստրացիա չունի դրա հնարավորությունը, պարզապես իրավունք չունի քաղաքի մասշտաբով իրականացնել հարկային արտոնությունների աշխատանք, նա չի կարող և ոչ մի հարկատեսակ փոխել. փոփոխելու հնարավորությունը  մնում է մայրաքաղաքի թանկարժեք կաբինետներում կուչ եկած  զանազան կուսակցական չինովնիկների ձեռքում։

Իսկ թե կուսակցական չինովնիկներն ինչպես և ինչ աշխատանքներ են կատարում ներդրողներ հետ, դրա համար հեռու գնալ պետք չէ, բավական է իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում արտաքին ուղիղ ներդրումներ պարզապես չկան արդեն 6 տարի։

Առավելապես այս իմաստով ծիծաղելի են դառնում իշխող «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության մարիոնետի խոստումները, թե ինքը Գյումրիում  ներդրումներ է բերելու։

Նա արդեն իսկ ապացուցել է իր անգործունակությունը.  վերջին բանավեճի ժամանակ իր ոչ մասնագիտական խոսույթը դրա վկայությունն է։ Տնտեսական թեմաների շուրջ զրույցի փոխարեն՝ ականատես եղանք «ես քաղքի տղա եմ, դո՞ւ ուդեղից ես»  ինքնամեծար դատարկաբանությունների։ Իսկ  քաղաքը զարգացնելու հնար և շանս կա՞։ Այո, կա։ Այն հնարավոր կլինի միայն մի դեպքում՝ քպ իշխանությունների հեռացմամբ, որը տնտեսական ազատություն կբերի քաղաքին և քաղաքացիական ազատություն Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի աշխատակիցներին, որոնք կոլեկտիվով հայտով մասնակցում են քպ ներկայացուցչի քարոզին՝ հարկադրաբար:

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, կա 2376 վիրավոր

Հաջորդ գրառումը

Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Հաջորդ գրառումը

Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական