Այս տարվա երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 20,4%-ով: Այդ մասին հաղորդում է rg.ru-ն՝ վկայակոչելով Gartner վերլուծական ընկերության նոր ուսումնասիրությունը:
Ուսումնասիրությունը նշում է, որ վաճառքի անկում է գրանցվել սմարթֆոնների հինգ առաջատար արտադրողների մոտ: Այսպես, հարավկորեական Samsung-ի վաճառքը նվազել է 27,4%-ով: Չինական Xiaomi-ի մոտ այս ցուցանիշի անկումը կազմել է 21,5%, իսկ չինական OPPO-ի մոտ՝ 15.9%:
Apple-ի վաճառքի ծավալները նվազել են ընդամենը 0,4%-ով: