ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը 2020 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 32,9%-ով:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ՀՆԱ-ի այդպիսի անկումը բացարձակ հակառեկորդ է համապատասխան վիճակագրության վարման ողջ ժամանակահատվածի համար: Աննախադեպ անկումը հիմնականում կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ:
Նախկինում ԱՄՆ-ում եռամսյակի ՀՆԱ-ի առավելագույն անկումը նկատվել էր 1958 թվականին՝ Դուայթ Էյզենհաուերի նախագահության ընթացքում՝ կազմելով 10%։
Ամենածանր հարվածը ստացել են սպառողական ծախսերը, որոնց բաժին է ընկնում երկրի ամբողջ տնտեսական գործունեության մինչև 70%-ը: Այս ոլորտում գրանցվել է 34% անկում: