2021 թվականի դաշնային բյուջեի նախագծի և 2022 և 2023 թվականների պլանավորման ժամանակաշրջանի բացատրական գրության մեջ նշված է, որ 2021 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական պարտքը կաճի մինչեւ ՀՆԱ-ի 20,3%-ը, 2022 թ-ին այն կկազմի ՀՆԱ-ի 20,8%-ը, իսկ 2023-ին կաճի մինչեւ ՀՆԱ-ի 21,3%-ը: հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության փոխառությունների ծավալը կավելացվի կորոնավիրուսային համաճարակի հեետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով տնտեսությանն օժանդակող միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար: