2020-ի ճգնաժամային տարում Ղազախստանին և Հայաստանին հաջողվել է 30 տոկոսով ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ 2019 թվականի համեմատ․ հայտնում է EurAsia Daily-ն՝ Kazakh Invest ընկերությանը հղումով:
«Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 15 միլիոն դոլար, ինչն ավելի քան 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (11,5 մլն դոլար): 2020 թվականին Ղազախստանից Հայաստան արտահանումն աճել է 66 տոկոսով և կազմել 7,3 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերջին 15 տարվա ընթացքում Ղազախստանի ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 56,2 միլիոն դոլար, իսկ Հայաստանը 1,2 միլիոն դոլար է ներդրել Ղազախստանում: