Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել

03/12/2020
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ իշխանություններն ասում են, որ Սոթքի հանքը պետք է բաժանվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԽՍՀՄ քարտեզների համաձայն, ապա պետք է հիշել, որ հանքի ամբողջ տարածքը մեր հսկողության տակ էր, բացի այդ, սա ոչ միայն հող է, այլ տնտեսական կառույց, որում ներդրումներ են կատարվել հայկական ընկերության կողմից՝ ռուսական կապիտալով:

Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով՝ այս հարցը նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանին: «Չգիտեմ, թե ինչպես կարող է իրավիճակ փոխվել, բայց ես նույնիսկ չեմ տեսնում, որ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Մեր կողմից բանակցողներ չկան: Եթե ընկերությունն իր կապերի միջոցով կարողանա լուծել խնդիրը, ապա դա պետք է տեղի ունենա Ռուսաստանի մակարդակով, բայց դրա համար Հայաստանը նույնպես պետք է ակտիվացնի աշխատանքն այս ուղղությամբ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Բարդ հարց է», – նշեց նա:

Փորձագետը հավելեց, որ հանքի փակումը բացասական ազդեցություն կունենա նաեւ երկաթուղային ոլորտի վրա: «Որքանով ինձ է հայտնի, երկաթուղային թրաֆիքի 50%-ն ապահովում էր Սոթքի հանքը, որտեղից իրականացվել են բեռնափոխադրումներ: Բացի այդ, իր վրա բացասական ազդեցություն կզգա նաեւ Արարատի մարզում վերամշակող ձեռնարկությունը»,- պարզաբանեց Միքայելյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ հանքի փակումից բացասական ազդեցությունը քանակական արտահայտությամբ կարող է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի 1%-ից ավելին, բացի այդ, զբաղվածության հետ կապված խնդիր եւս կծագի: «Ըստ շատ մոտավոր գնահատականների, Սոթքի հանքի շահագործման դադարեցման հետեւանքով կարող է փակվել ավելի քան 5000-6000 աշխատատեղ: Կարող են խնդիրներ ծագել նաեւ հարկային եկամուտների հետ կապված՝ հաշվի առնելով, որ հանքը 4-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում:

Քանի որ ընկերությունը նաեւ ամենամեծ արտահանողն է, որի գործունեությունը լրջորեն ազդում է երկրի առեւտրային հաշվեկշռի վրա, այս ոլորտում կարող են խնդիրներ ծագել, ինչը բացասաբար կանդրադառնա դրամի փոխարժեքի վրա»,- ընդգծեց տնտեսագետը: Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը շահագործող GeoProMining ընկերությունը մի քանի օր է գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ:

Հանքը չի շահագործվում, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը փակել են դրա ճանապարհը: Նոյեմբերի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Դատելով քարտեզից, եթե Քարվաճառի շրջանը անցնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ եւս կլինեն Քարվաճառի այդ հատվածում»:

news.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ով կլինի նոր վարչապետը

Հաջորդ գրառումը

Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին. Հրայր Կամենդատյան

04/05/2025
Նորություններ

Գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում, որովհետև գիտի` ինքն էլ մարդկանց հետաքրքիր չէ. Մելիքյան

11/04/2025
Նորություններ

Թրամփի մաքսատուրքերը

04/04/2025
Նորություններ

«Ես քաղքի տղա եմ, դո՞ւ ուդեղից ես»-ից բացի, ուրիշ ոչինչ

29/03/2025
Հաջորդ գրառումը

Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական