Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա կարելի է բնութագրել որպես կապիտալի փախուստ երկրից. տնտեսագետ

25/01/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, 2020 թվականի ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանում կատարված ներդրումների ծավալն էապես նվազել է։ Ո՞րն է ներդրումների կրճատման պատճառը։

– Ցավոք սրտի, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը շարունակաբար կրճատվում է։ Կրճատվել է 2010-ին, 2020-ին և շարունակվելու է նաև 2021-ին։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին ու անկյունաքարային պատճառն այն է, որ ներդրումային միջավայրը մեր երկրում նպաստող չէ, ընդհակառակը, ներդրումային ռիսկերն աճում են հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով։ Խոսքը վերաբերում է քաղաքական ռիսկից մինչև կառավարման ձախողումները։

Այս գործընթացները, որոնք տեղի են ունենում և տեղի են ունենում բացառապես քաղաքական ու նեղկուսակցական շահերի դրդմամբ, որևէ աղերս չունեին իրական խնդիրների հետ։ Այսինքն՝ խնդիրները մնացին, մեր փոքր շուկան իր մենաշնորհային բարձր աստիճանով ըստ էության փոփոխությունների չենթարկվեց։ Ընդհակառակը, քաղաքական ռիսկերն աճեցին։ Դատական համակարգի որոշակի փոփոխությունները՝ կապված կոմերցիոն գաղտնիքի հետ, նաև հարկային փոփոխությունները չտվեցին արդյունք։ Փաստն այն է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվում է։ Եվ սա կարելի է բնութագրել որպես կապիտալի փախուստ երկրից, որն ինքնին դրական չէ։

Դրան գումարվեց նաև Covid 19-ը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Դրա դեմ պայքարն ու հակաճգնաժամային ծրագիրն ըստ էության ձախողվեց, որովհետև մենք ունեցանք բազմաթիվ ծրագրերի հետաձգում, այդ թվում՝ ներդրումային, որովհետև տևական ժամանակ կառավարությունը ստիպված, բայց ուշացած գնաց լոքդաունի։ Ամբողջական լոքդաունը հյուծեց տնտեսությունը, հատկապես հեռանկարային ոլորտները՝ զբոսաշրջությունը, հանրային սննդի, ծառայությունների ոլորտները շղթայաբար վնասներ կրեցին։ Այստեղ նոր ներդրումների մասին խոսելն անիմաստ էր, որովհետև եղած ներդրումներն արտահոսեցին այդ ոլորտներից։ Եթե դիտարկենք վերջին 11 ամիսների պաշտոնական թվերը, հենց էապես կրճատվել է ծառայությունների ոլորտը, մոտ 17 տոկոսով նաև կրճատվել է մանրածախ առևտրի շրջանառությունը։ Ես կարծում եմ՝ հակաճգնաժամային այն ծրագրերը, որոնք իրականացվեցին, իրավիճակին համահունչ չէին։ Եվ շատ հաճախ, նաև ուշացած էին։

Մյուս կարևոր պատճառը կապիտալ շինարարության ծավալների կրճատումն է։ Պետությունը ևս մասնակից է ներդրումային շուկային, և դա արտահայտվում է ենթակառուցվածքների վրա պետության կապիտալ ծախսերով՝ ճանապարհներ, դպրոցներ, սոցիալական ենթակառուցվածքներ և այլն։ Փաստենք, որ 2018, 2019, 2020 թվականներին տարեկան այդ ծրագրերի մոտ 50 տոկոսից ավելին չի կատարվել։ Այդ 50-60 տոկոս թերակատարումը նշանակում է, որ դու վերցնում ես հարկեր, բայց չես ներարկում տնտեսություն։ Սա էլ է հյուծում տնտեսությունը։ Երկրորդ, սա շատ մտահոգիչ հաղորդագրություն է բիզնեսի համար։ Այսինքն՝ դրսի և ներսի ներդրողները, երբ տեսնում են, որ պետությունը հետաձգում է իր կապիտալ ծախսերը, ի վերջո իր պլանավորած ներդրումները չի անում, սա կարևոր գործոն է։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ ներարկումներն ունենում են մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Երբ պետությունն այդ ծախսերը կատարում է, դրա հետ մեկտեղ գալիս են նաև մասնավոր ներդրումներ, և իրականում դա լրացուցիչ պահանջարկ է բերում, լրացուցիչ տնտեսական ակտիվություն։

– Ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար, հետպատերազմյան շրջանում հնարավո՞ր է ներդրումային դաշտում աշխուժություն ունենալ։

– Ամենակարևոր ուղղությունները նրանք են, որոնք ես արդեն նշեցի։ Այսինքն՝ այդ բոլոր խնդիրները համակողմանի և ամբողջական մոտեցմամբ պետք է լուծվեն։ Կապիտալ ծախսերը պետք է իրապես կատարվեն, ավելացվեն նաև, որովհետև տնտեսությունն ունի ներարկման մեծ անհրաժեշտություն։ Երկրորդ, կայունությունն է կարևոր։ Այսինքն՝ այդ նույն քաղաքական կայունությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև այսօրվա քաղաքական, աշխարհաքաղաքական, պատերազմով պայմանավորված ռիսկերը շատ կարևոր են նաև ներդրողների համար, դրանք պետք է դառնան կառավարելի։ Այսինքն՝ եթե մենք այսօր մեր երկրում ունենք գոյատևման ռիսկեր և մեծ անորոշություն վաղվա օրվա նկատմամբ, այս պարագայում ակնկալել, որ օտարերկրյա ներդրողները կակտիվանան, դա այդպես չէ։ Իսկ առանց ներդրման, հնարավոր չէ որևէ կերպ դուրս գալ այս վիճակից, որովհետև ներդրումները ոչ միայն լուծում են աշխատատեղի ու սոցիալական խնդիր, ավելացնում են մեր ՀՆԱ-ն, այլ նաև դրանք գեներացնում են հարկեր, որոնք պետք են սոցիալական ծախսերի համար։

Կա նաև մեկ շատ կարևոր հանգամանք՝ ընդհանուր առմամբ պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը՝ 2021 թվականի պետական բյուջեն, որը պատերազմի օրերին ոտքի վրա քննարկվեց ու ընդունվեց, որևէ կապ չունի մեր իրողությունների, խնդիրների ու մարտահրավերների հետ, որոնց առաջ մենք կանգնած ենք։

– Այսինքն՝ բյուջեն պետք է վերանայվի՞։

– Այո, միանշանակ, այդ ծախսային բոլոր ծրագրերը պետք է հակաճգնաժամային լույսի կառավարման ներքո կազմվեն, այդ թվում՝ սոցիալական աջակցման ծրագրերը։ Մենք իրավունք չունենք մոտավորապես ծրագրեր կատարել ու այս սուղ պայմաններում միջոցներ ծախսել։ Այո, կա բարձր ռիսկ ու իրողություն, որ այդ ծրագրերից շատերը, որոնք պետական բյուջեից ստանում են ծախսեր, անարդյունավետ են և օր առաջ պետք է վերափոխվեն։

Եվ վերջապես, դրան զուգահեռ պատասխանատվություն պետք է լինի, այսինքն՝ նոր վերանայված ծրագրերը պետք է ունենան անհատականացված, շատ հստակ ոլորտային պատասխանատվություն։ Ի վերջո, այս ձախողումների համար, որոնք դառնում են նաև բացասական վիճակագրություն, պետք է շատ կոնկրետ պատասխանատվություն, ոչ միայն լղոզված քաղաքական, այլ նաև շատ կոնկրետ հետևանքներով։ Եթե չկա ծրագրի արդյունք, ապա դրան պետք է հետևի շատ խիստ պատասխանավությունը։ Սա շատ կարևոր է ընդհանրապես կառավարման արդյունավետության տեսանկյունից։ Հակաճգնաժամային կառավարման կարևոր բաղադրիչներից է թիրախավորումը, քայլերի ճիշտ հաջորդականությունը, նաև պատասխանատվությունը։

Այսօրվա իշխանություններից այս ամենն ակնկալելն ուղղակի անհնար է և անիրատեսական, որովհետև այն վարքագիծը, որն ունեցել են, որը բերել է այս վիճակին, շարունակվում է նաև այսօր։ Եվ անձափոխությամբ, գումարելիների տեղը փոխելով գումարը չի փոխվելու։ Երբ ձախողած նախարարին տեղափոխում ես կամ փոխարինում այլ նախարարով, դա բովանդակային առումով բան չի փոխում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխատում ենք՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ․ ԵԽ նախագահ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ Գերագույն դատարանը փակել է Թրամփին առնչվող կոռուպցիայի գործերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025
Նորություններ

Եթե Հայաստանն ընտրի ԵՄ-ին, կարող է «բավականին ցավոտ» հարված հասցնել հայ արտադրողներին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում

06/09/2025
Նորություններ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 12,4 միլիարդ դոլարից իջել է 6 միլիարդի

04/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ Գերագույն դատարանը փակել է Թրամփին առնչվող կոռուպցիայի գործերը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 19 մանդատ. Մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ, այսինքն...

ԿարդալDetails

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական