ՉժՀ Շուկայի վերահսկողության պետական գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է, որ տուգանում է Alibaba-ին 18,22 մլրդ յուանով հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այդ մասին ասվում է կարգավորիչի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Որոշվել է տուգանել Alibaba-ին մենաշնորհային օրենքի խախտման հետ կապված: Այս ընկերությունը պետք է դադարեցնի խախտել ազգային օրենքները, տուգանքի չափը կկազմի Չինաստանում իր 2019 թվականի վաճառքների 4%-ը, որը կազմել է 455,71 միլիարդ յուան ($ 69,67 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Այսպիսով, Alibaba-ն պետք է վճարի 18,22 միլիարդ յուան (2,78 միլիարդ դոլար)», ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշված է փաստաթղթում, հետաքննությունը հաստատել է, որ Alibaba-ի քաղաքականությունը սպառողներին ստիպում է օգտագործել իր ծառայությունները «առանց ընտրության իրավունքի»:








