Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաբկեն Թունյանը՝ 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկման մասին

16/03/2025
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկե Թունյանը ներկայացրել է մի քանի «ինչու»-ների պատասխանները․

«Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է:

Հիմա փորձեմ տալ որոշ հարցերի (երբեմն նաև՝ շահարկումների) պատասխանները:

Ինչո՞ւ ֆիննախը նախապես չի հայտարարել այս տեղաբաշխման մասին:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:

Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով: Թողարկողի, տեղաբաշխողի, շուկայի խաղացողների, գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև գործում է հստակ ընթացակարգ, որը վերաբերում է նաև հաղորդագրության տարածման ժամկետին ու մանրամասներին:

Կրկնեմ. ՄԻՇՏ է այդպես եղել:

Ցանկացել են ինչ-որ բա՞ն թաքցնել

 Հարցն ինքնին աբսուրդային է, որովհետև միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում:

Սրան էլ ավելացնենք, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում:

Արտաքին պարտքը ավելանում է 750 միլիոն դոլարո՞վ:

 ՈՉ: Որովհետև այդ 750 միլիոն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում (վերադարձվում է) նախորդ՝ չորրորդ թողարկման պարտքը:

Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը:

Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված ԶՈՒՏ հասույթը: Զուտ՝ այսինքն նախորդ պարտքը մարելուց հետո մնացած գումարը:

 Եվ վերջապես, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: Եվ անկախ գումարի չափից ու դրա ծախսման ուղղությունից, միջազգային շուկայում թուղթ տեղաբաշխելն ու այդ շուկայում ներկայություն ու մասնակցություն ունենալը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար:

Ամենատարօրինակն այն է, որ քննադատողների և դավադրությունների տեսություններ տարածողների մեջ կան մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, և ժամանակին (հատկապես առաջին թողարկման ժամանակ) մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին խոսում այս գործընթացի մասին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եմենի հուսիները խոստացել են ԱՄՆ-ի «էսկալացիային պատասխանել էսկալացիայով»

Հաջորդ գրառումը

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին. Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Թեհրանի տեղափոխությունն անհրաժեշտություն է. Փեզեշքիան

21/11/2025
Նորություններ

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին. Լևոն Զուրաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական