Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Անդրկովկասյան գազատարի (Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը) Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու հեռանկարների մասին:
Գազատարը կարող է սկսել աշխատել առաջիկա շաբաթների ընթացքում:
«Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի: Խողովակաշարի բացումը ոչ թե ամիսների, այլ մի քանի շաբաթվա հարց է», Ալիևին է մեջբերում Nikkei ճապոնական թերթը: