Թուրքիայի և Ադրբեջանի առևտրաշրջանառությունը 2020 թվականի հոկտեմբերին աճել է 87․269 մլն դոլարով։ Նախորդ տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 264․400 մլն դոլար։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Թուրքիայի արտահանման ծավալները դեպի Ադրբեջան հասել են 234․702 մլն դոլարի, իսկ ներմուծման ծավալները՝ 29․698 մլն դոլարի։
2020-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.8 մլրդ դոլար։ Այդ ցուցանիշը 201․597 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ermenihaber.am