Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ակցիզային հարկի բարձրացումը հանգեցրեց օղու գնի 17.8 % աճի, ու ստացանք ալկոհոլային զանգվածային թունավորում». Արա Գալոյան

29/12/2020
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
article-image

Արմավիրի միջադեպը ստիպում է ուշադրություն դարձնել մեր ծախսերի կառուցվածքի վրա: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

«Արմավիրի միջադեպը ստիպում է ուշադրություն դարձնել մեր ծախսերի կառուցվածքի վրա: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենաճիշտ պատկեր կարելի է ստանալ հենց այդ երկրի բնակչության ծախսերի կառուցվածքից: Եթե ծախսերի մեջ բարձր է պարենի մասնաբաժինը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ խոսքը տնտեսապես թույլ զարգացած երկրի մասին է: Օրինակ, ԱՄՆ միջին ցուցանիշը 6.69 տոկոս է: Սնունդ-պարենը Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ծախսերի 8.55 տոկոսն է կազմում:

Որքան ցածր է տվյալ երկրի բնակչության եկամուտը, սնունդն այնքան բարձր մասնաբաժին է «խլում» ծախսերից: Ռուսաստանի պարագայում սննդի մասնաբաժինը ծախսերի 28.32 տոկոսն է կազմում: Այս ցուցանիշով մեր տարածաշրջանի երկրներից մենք համադրելի ենք միայն Ադրբեջանի հետ: Թուրքիայի ցուցանիշը 20.3 տոկոս է: Վրաստանինը` 33.7, իսկ Ադրբեջանինը 41 տոկոս:

Մեր պարագային ևս սնունդ-պարենի ցուցանիշը բարձր է`40.4 տոկոս: Վիճակագրությունը բնակչության ծախսերի կառուցվածքը միջինացնելով այն բաժանում է մի քանի մասի` պարենային ապրանքներ, ոչ պարենային ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և ծառայություններ: Այս դասակարգմամբ մեր ծախսերի 40.4 տոկոսը կազմում են պարենային ապրանքները (վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ մենք հանրային սննդի կետերում սնվելու համար մեր ծախսերի ընդամենը 0.9 տոկոսն ենք տրամադրում): Ոչ պարենային ապրանքները մեր ծախսերի 18.9 տոկոսն են: Հիմա պիտի, որ այս ծախսերի տեսակարար կշիռն աճի: Որովհետև հագուստի ծախսերին գումարվել են դիմակ-ալկոգելի ծախսերը (հասկանալի է, որ զարգացած երկրներում ոչ պարենային ապրանքների մասնաբաժինն անհամատեղելի բարձր է մերի համեմատ): Ծառայությունները մեր ծախսերի 36.4 տոկոսն են կազմում (կոմունալ վճարներ, բնակվարձ, հեռախոս, համացանց և այլն):

Հիմա արդեն դիտարկենք փոքր մասնաբաժին ունեցող ծախսերը: Ծխախոտի գնումը մեր ծախսերի 3.6 տոկոսն է կազմում: Պետություններն առողջ ապրելակերպի պարտադրում-նպատակադրմամբ սովորաբար բարձրացնում են ծխախոտի ակցիզային հարկը և լրացուցիչ բարդություններ ստեղծում ծխողների համար: Առանձին երկրներում նույն միտումը կա նաև ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Նույն ակցիզային հարկի բարձրացման և գովազդի սահմանափակումների ճանապարհով պետությունները մասամբ ինքնուրույն, մասամբ վերպետական միջազգային կառույցների (օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պարտադրանքով փորձում են առողջ ապրելակերպ սերմանել: Բայց հասարակությունը որոշակի իմաստով տարօրինակ երևույթ է: Միագիծ ու պարզ քայլերը միշտ չէ, որ սպասված արդյունք են տալիս: Ավելին դրանք երբեմն հակառակ արդյունքի են հանգեցնում: Դա հայտնի էր ամերիկյան ու խորհրդային հակաալկոհոլային պայքարի փորձից: Բայց մենք խրոխտ ու հպարտ պարբերաբար բարձրացնում ենք ծխախոտ-ալկոհոլի ակցիզային հարկերը: Վերջին 10 տոկոսանոց բարձրացումը, կարծեմ, այս տարվա հունվարի 1-ից էր: Արդյունքը ծխախոտի 7.6 տոկոսանոց գնաճն է այս տարվա հուլիսին և նույն ժամանակահատվածում էթիլային սպիրտ ու օղու 17.8 տոկոսանոց գնաճը: Առողջ ապրելակերպի տեսանկյունից միշտ էլ կարելի է բարձրացնել դրանց ակցիզային հարկը: Բայց հին ու ժամանակներով փորձված լատինական առածը հուշում է. «Դժոխքի ճանապարհները բարի ցանկություններով են սալահատակված»: Արդյունքում չհաշվարկեցինք ու բնակչության եկամուտների աճից արագ բարձրացրեցինք ակցիզային հարկը: Այն իր հերթին հանգեցրեց օղու գնի 17.8 տոկոսանոց աճի, ու ստացանք իսկապես աննախադեպ իրավիճակ՝ ալկոհոլային զանգվածային թունավորում»:

Աղբյուր՝ Politeconomy.org

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գերակատարվող» բյուջեի հեքիաթը և հիմնադրամից վերցված 52 մլրդ դրամը. Yerevan.today

Հաջորդ գրառումը

Ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին եւ ակցիաներին առնչվող խախտումներից. ՏՄՊՊՀ-ն՝ տնտեսվարողներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025
Նորություններ

Եթե Հայաստանն ընտրի ԵՄ-ին, կարող է «բավականին ցավոտ» հարված հասցնել հայ արտադրողներին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում

06/09/2025
Նորություններ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 12,4 միլիարդ դոլարից իջել է 6 միլիարդի

04/09/2025
Հաջորդ գրառումը

Ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին եւ ակցիաներին առնչվող խախտումներից. ՏՄՊՊՀ-ն՝ տնտեսվարողներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական