Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան». Մաս Բ

16/01/2021
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը: Ճիշտ է՝ կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարևոր չեն, էական դեր չեն կատարում:

Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, չնայած ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին: Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլև ներքին՝ ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը: Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածողության ամբողջական կոնցեպցիան: Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարեւոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհայացքի նկատմամբ: Հայություն և Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում և Թուրքաց Հայաստանը:

Մտածողության այդ ձեւը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացված մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականությանը, եւ մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային: Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդ տեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թուրքաց Հայաստանի կենտրոնները:

Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետև նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա և այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը:

Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրև մտածողություն, այլեւ իբրև զգացողություն: Բայց դա կարեւոր չէ, որովհետև ուղիղ թե սխալ՝ վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչներն այնուամենայնիվ ունեին իրենց առջև մի ուղեցույց աստղ՝ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարեւոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է և այժմ: Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի եւ առհասարակ հայերիֆիզիկական գոյությունը ապահովելու մասին: Ո՛չ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական և հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ ևս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:

Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձեւով էլ լինի այդ ազատագրումը: Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը՝ համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողները ևս հայության ապագայի խնդրով են զբաղված: Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը: Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնի հետագա աշխատանքը

Հաջորդ գրառումը

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Դասական

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

01/05/2025
Դասական

«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ

29/04/2025
Մշակութային

Մետամորֆոզ. Դուրգոյի ցուցահանդեսը տեղի կունենա «Թերլեմեզյան» ցուցասրահում

28/04/2025
Հաջորդ գրառումը

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Բաց նամակ երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին։ Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել,...

ԿարդալDetails

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական