Աքսարայ նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում գտնվող և ենթադրաբար 5-րդ կամ 6-րդ դարում կառուցված հնամյա հայկական եկեղեցին, որը ներկայում կրում է Քըզըլ անունը, շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ»-ը։
Աղբյուրը փոխանցում է, որ տեղեկությունների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի անունով։
Եկեղեցին Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի կողմից ներառվել է «Աշխարհում ամենամեծ վտանգի տակ գտնվող 100 պատմական հուշարձանների ցանկում»։
Թուրքական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած եղանակային անբերանպաստ պայմաններին՝ այս կառույցը կարողացել է պահպանել իր հիմնական տեսքը։ Սույն հայկական հուշարձանը Կապադովկիայի (Գամիրք) շրջանում կանգուն մնալ հաջողած միակ բազմանկյուն գմբեթավոր եկեղեցին է։ Սակայն այն դարձել է գանձ որոնողների հանդիպման վայր, ովքեր մինչև իսկ ներկերով գրություններ են թողել եկեղեցու պատերին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net