Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սառցե շոու. «Նոր հրաշքի նախօրեին». «Ալենի կախարդական հեքիաթը»

28/08/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը։ Նա որոշեց այդ բարի պատմությունը բեմադրել… սառույցի վրա։ Այսպես ծնվեց «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների ջանքերով, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պատանի սաների մասնակցությամբ։

 Ներկայացման առաջնախաղը կայանալու է դեկտեմբերի վերջին, և ստեղծագործական թիմն այժմ աշխատում է մեծ լարվածությամբ ու պատասխանատվությամբ։ Մեզ հաջողվեց զրուցել ներկայացման հեղինակ և բեմադրիչ Էմիլ Կարատի հետ։

Այս օրերին նա Մոսկվայից ժամանել է Երևան՝ մասնակցելու փորձերի հերթական փուլին։

Նախագիծը բացառիկ է Հայաստանի համար. առաջին անգամ մեր երկրում սառցե շոու է ստեղծվում հայ հեղինակի ստեղծագործության հիման վրա և հայ գեղասահորդների մասնակցությամբ։

Ստեղծագործական թիմը վստահ է՝ «Ալենի կախարդական հեքիաթը», որը պատմում է Բարության և Ներողամտության ամենազոր ուժի մասին, անկասկած կջերմացնի մարդկանց սրտերը և ուրախություն կպարգեւի նրանց։

Հեքիաթի բովանդակությունը

 Սյուժեն դասական է ու խորհրդանշական. մի քանի ժամ է մնացել մինչև Նոր տարվա գալուստը, և փերիներն ու տոնածառի խաղալիքները իրենց սիրով ու բարությամբ փորձում են վերականգել Ամանորի հրաշքը, որը կործանել է չար կախարդ Տունդան։ Նրանք համոզված են՝ ոչ մի չար ուժ չի կարող կործանել Ամանորի գիշերվա գեղեցությունը, և անպայման պիտի կայանա հրաշալի պարահանդեսը՝ փերիների, խաղալիքների, Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի մասնակցությամբ։

 «Սա հեքիաթ է Բարու և Չարի պայքարի մասին։ Ես կարևորում եմ այս նախագիծը ոչ միայն նրա համար, որ այն հիշեցնելու է հայ ժողովրդի հերոս զավակների մասին, այլև այն պատճառով, որ հնարավորություն է տալու փոքրերի ու մեծերի հետ խոսել այն մասին, թե ինչն է լավ, և ինչը՝ վատ։ Մեր օրերում շատերի համար այդ սահմանները խախտվել են։ Այս հեքիաթը կրկին ցույց է տալիս, որ որքան էլ ուժեղ թվա չարը, բարին անպայման հաղթում է»,- ասում է Էմիլ Կարատը։

«Ալենի հեքիաթը ծավալուն չէ,- շարունակում է մեր զրուցակիցը,- և շատ բան ասված է տողատակում։ Այն սցենարի վերածելիս ես աշխատել եմ բացել տողատակերը, վեր հանել չասվածը, լրացնել գործողությունները, զարգացնել գաղափարներն ու խորացնել ինտրիգը։ Արդյունքում ստացվել է ամբողջական, «լիամետրաժ» ներկայացում»։

Ալենի հիշատակի համար

Երբ Էմիլ Կարատը տեղեկացավ, որ բեմադրության հիմքում հանուն Հայրենիքի զոհված տաղանդավոր երիտասարդ Ալեն Մարգարյանի հեքիաթն է, անմիջապես համաձայնեց աշխատել նախագծում։ Ալենի մահից հետո նրա մայրը՝ Նազելի Տերտերյանը, որդու անվամբ բարեգործական հիմնադրամ է հիմնել, որը նպաստում է Ալենի ստեղծագործությունների տարածմանը, նաև օգնում է տաղանդավոր երեխաներին ու պատանիներին, որոնք աջակցության կարիք ունեն։ Նազելի Տերտերյանը նաև այս նախագծի գլխավոր հովանավորն է։ Ստեղծագործական թիմը Փոքրիկ գեղասահորդների հետ աշխատանքը վստահվել է հայտնի ռուս բեմադրիչ-պարուսույց Դմիտրի Լապշինին։

«Պետք է ասեմ, որ 9-17 տարեկան հայ գեղասահորդները մեծ հաջողությամբ են հաղթահարում նրա խորեոգրաֆիայի բոլոր բարդությունները»,- նշեց Էմիլ Կարատը։ Ներկայացման երաժշտական հենքը կազմված է Պ. Չայկովսկու, Ռ. Վագների, Է.Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նախատեսված է նաեւ տպավորիչ ու գունեղ տեսաշար, որը կդառնա հեքիաթի անբաժանելի մասը։ Երիտասարդ գեղասահորդների հետ անցկացվում են նաև դերասանական վարպետության հատուկ դասընթացներ։ Սառցե շոուի հաջողությանը կնպաստեն նաև զգեստները, որոնց հեղինակը փորձառու թատերական դիզայներ Կարինե Դնոյանն է։ Յուրաքանչյուր կերպար առանձնահատուկ է, գունեղ ու գրավիչ։

Առաջիկա պրեմիերան

 Ներկայացումը կկայանա «Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնամարզական համալիրում։ Նոր տարվա կախարդական այս հեքիաթի շնորհիվ Արցախի հերոս, հետմահու «Ոսկե Արծիվ» շքանշանի արժանացած Ալեն Մարգարյանի հիշատակը կշարունակի ապրել հազարավոր մարդկանց սրտերում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման վերաբերյալ նամակագրություն է հրապարակել

Հաջորդ գրառումը

Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական