Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային ստեղծագործական խումբը ժամանել է Երևան՝ պատրաստվելու «Տաշիր Արենայի» կրկեսային շոու-ծրագրին

30/07/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց թատերական-կրկեսային խոշոր նախագծի մասնակիցներով հատուկ չվերթը, որը կազդարարի ամբողջությամբ վերափոխված Երևանի կրկեսի՝ այսուհետ արդեն պաշտոնապես «Տաշիր Արենայի», առաջին ստեղծագործական սեզոնը։

Ավելի քան 150 մասնակիցներ, բեմադրիչներ, խորեոգրաֆներ, ինժեներներ և տեխնիկական մասնագետներ տարբեր երկրներից ժամանել են Հայաստան՝ ավարտելու տարվա ամենասպասված մշակութային պրեմիերայի նախապատրաստական աշխատանքները։

 Ինչպես նշում է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, նախագիծը վերակառուցումից դուրս նոր իմաստ է հաղորդել ժամանակակից կրկեսի գաղափարին։ «Մենք փորձել ենք ստեղծել տարածք, որտեղ ծնվում են զգացումներ, ներշնչանք, միասնականության ու հրաշքի զգացողություն։ Նախագծում ներգրավված են նաև հայ մասնագետներ, քանի որ մեզ համար սկզբունքային էր, որ «Տաշիր Արենան» հարթակ դառնա հենց մեր երկրի տաղանդների բացահայտման ու աջակցության համար», — ընդգծել է Տաթևիկ Կարապետյանը։

Արենան համադրում է դասական կրկեսի տարրերը, ժամանակակից թատրոնը, թվային շոուն և համաշխարհային մակարդակի ճարտարապետական լուծումները։ Սա առաջին նման մասշտաբային և տեխնիկապես բարդ նախագիծն է տարածաշրջանում, որը ամբողջությամբ նախագծվել է որպես բացառիկ հարթակ՝ հեղինակային ներկայացումների համար։ «Սա ոչ միայն նշանակալի նախագիծ է մեր երկրի համար, այլ նաև նոր դարաշրջանի մեկնարկ՝ Հայաստանի թատերական-կրկեսային և համերգային արվեստի մեջ», — հավելել է Կարապետյանը։

Ներկայացման վրա աշխատել է միջազգային ստեղծագործական թիմ՝ ռեժիսոր Պավել Բրյունի ղեկավարությամբ, ով նախկինում համագործակցել է Cirque du Soleil-ի և DRAGONE-ի հետ։ «Մենք Երևան ենք բերում լավագույնը՝ համաշխարհային թատերական-կրկեսային արվեստից։ Այս շոուն եզակի է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար։ Այն ադապտացված չէ. ի սկզբանե ստեղծվել է հայ հանդիսատեսի համար», — նշել է Բրյունը։

Ծրագիրը ներառում է օրիգինալ համարներ, որոնք մշակվել են հատուկ նոր բեմի հնարավորություններին համապատասխան՝ նորարարական լուսային և ձայնային համակարգեր, մուլտիմեդիա ինստալյացիաներ, կենդանի երաժշտություն և սինքրոնիզացված հատուկ էֆեկտներ։

 Արտիստների թվում կան աշխարհահռչակ անուններ։ Նախագծի առանձնահատուկ հպարտությունն են հայ մասնակիցները, որոնց անունները կազմակերպիչները կբացահայտեն պրեմիերայի ժամկետին մոտ։

Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։ Այն համադրում է հուզիչ կրկեսային դրամատուրգիա, երաժշտական թատրոնի տարրեր և թվային նորարարություններ, ինչն այն հասանելի և հետաքրքիր է դարձնում լայն լսարանի համար։ Նախագծի առանցքային առանձնահատկություններից է միջազգային թիմի ու հայ մասնագետների ստեղծագործական և տեխնոլոգիական համագործակցությունը, որի շնորհիվ ծնվել է ավանդույթների և ժամանակակից մոտեցումների յուրահատուկ սինթեզ։

Վաղվանից խումբը սկսում է փակ փորձերը նոր բեմում։ Պրեմիերայի օրը, ներկայացման անվանումը և տոմսերի վաճառքի մեկնարկը կհայտարարվեն առաջիկայում՝ պաշտոնական ալիքներով։

Կազմակերպիչները խոստանում են, որ «Հայաստանի բնակիչներին սպասում է համաշխարհային մակարդակի ներկայացում, որը կմիավորի սերունդներին, և նոր էջ կբացի երկրի մշակութային պատմության մեջ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա էլ փորձում է վերահսկել Եկեղեցին. Հարութ Սասունյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են. Չախոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025
Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են. Չախոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական