«Apple TV+»-ը հրապարակել է «Նոր տեսք. ոճի հեղափոխություն» սերիալի թրեյլերը՝ նվիրված Կոկո Շանելին եւ Քրիստիան Դիորին։
Ամերիկյան «Variety» օրաթերթը հայտնում է, որ գլխավոր դերերը վստահվել են Ժուլիետ Բինոշին եւ Բեն Մենդելսոնին։ Կինոժապավենում դեր կունենան նաեւ Ջոն Մալկովիչը եւ «Գահերի խաղի» աստղ Մեյզի Ուիլյամսը։
«Գործողությունները տեղի են ունենում Փարիզում՝ Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո։ Նորաձեւության դիզայներ Քրիստիան Դիորն առաջարկում է նորարարական գաղափարներ եւ դրանով իսկ մարտահրավեր է նետում լեգենդար Կոկո Շանելին։ Ֆիլմի պրեմիերան փետրվարի 14-ին է»,- գրում է օրաթերթը։
Ս․Վ․