Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովսեփ Քարշ. «Ֆոտոխցիկի ամենագլխավոր մասերը լուսանկարչի սիրտն ու գլուխն են»

22/07/2021
- Ազգային, ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ցեղասպանության ողջ ողբերգությունն ու դառնությունը ապրած պատանին`Հովսեփը, տարիներ անց գրավեց ողջ Եվրոպան` դառնալով դիմանակարչության լավագույն վարպետներից մեկը: Ժամանակակից լուսանկարչության մեջ նրան ճանաչում են որպես Յուսուֆ Քարշ:
              Ծնվել է 1908 թվականին Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում գտնվող Մարդին քաղաքում։ 1915 թվականին նրա ընտանիքը տառապանքի, ցավի, կորստի անվերջանալի թվացող շրջադարձներից մաս-մաս եղավ, ջլատվեց: Հովսեփի երկու մորեղբայրները ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին,նրանց ողջ գցեցին ջրհորը մահանալու, քույրը մահացավ տիֆից, իսկ հորը ստիպողաբար թուրքական բանակ ուղարկեցին: Թուրքական իշխանությունները  նյութական ոչ մի միջոց չթողեցին Հովսեփի ընտանիքին ապրելու համար, առգրավեցին տունը և հրամայեցին ընդմիշտ հեռանալ Մարդինից:
              Ընտանիքը հաստատվում է Սիրիայի Հալեպ քաղաքում: Դեպի Հալեպ ճանապարհը  մեկ ամիս տևեց, քանի որ ոչ մի փոխադրամիջոց չունեին:  Ճանապարհին Հովսեփը փորձեց ուրվագծել իր դժբախտ ազգի ներկայացուցիչների ոսկորներն ու գանգերը, որոնք նետվել էին կույտի մեջ: Տղային բռնեցին, և նրա հայրը ստիպված  տվեց  իրենց վերջին գումարը, որպեսզի փրկեր ապագա նկարչին մահից:
              Հալեպից պատանի Հովսփը մեկնում է Կանադա մորեղբոր`Նաղաշի մոտ, ում լուսանկարչատանն էլ սկսում է իր առաջին քայլերը: Երազում էր դառնալ բժիշկ, բայց…

              Իր առաջին լուսանկարները ստեղծում է հասարակ  «Կոդակ» տեսախցիկով, սակայն դա նրան չի խանգարում ուրույն ոճը, լուսանկարչության մեջ տարբերվող հայացքը   ցույց տալու համար : 

              Նրա դասընկերներից մեկը լուսանկարների մրցույթի համար գաղտնի ներկայացնում  է Հովսեփի արած լուսանկարներից մեկը,և այն մրցանակի  է արժանանում: Ընկերը  Հովսեփին հանձնում է շահած 50 ԱՄՆ դոլարը. «Ես տասը դոլարը տվեցի այդ երիտասարդին, քառասունը ուղարկեցի իմ ծնողներին. նրանք իսկապես գումարի կարիք ունեին: Այդ քառասուն դոլարն ինձ համար չորս միլիոնի էր նման, քանի որ իմ ունեցածը միայն դա էր: Եվ ես մի քանի շաբաթ հպարտ քայլում էի»:

              Մորեղբայրը, նկատելով Հովսեփի տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն`լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։ Իսկ Ջոն Գարոն այդ ժամանակներում ԱՄՆ-ի Ատլանտյան ափի ամենահայտնի ու պահանջված լուսանկարիչներից էր։
 Երեք տարի Հովսեփ Քարշը անցկացրեց իր ուսուցչի հետ, սովորեց նրանից «տեսնել և հասկանալ»:
                  1931 թվականին նա վերադառնում է Կանադա, ստեղծում է սեփական լուսանկարչական ստուդիան Օտտավայի կենտրոնում։ Սկզբում գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, սակայն շուտով մշտական հաճախորդների թիվն ավելանում է, իսկ երիտասարդ լուսանկարչի նկարները սկսում են տպագրվել «Saturday Night» շաբաթաթերթում։
          Լուսանկարչին համաշխարհային հռչակ է բերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն  Չերչիլի  լուսանկարը:

 
  1941 թվականին  Ուինսթոն Չերչիլը ժամանել էր Օտտավա՝ Կանադայի  խորհրդարանում ելույթ ունենալու, բայց չէին զգուշացրել, որ պետք է լուսանկարեն: Չերչիլը սկզբում մի փոքր դժգոհում է, ապա լուսանկարչին ասում, որ ընդամենը երկու րոպե ժամանակ և մեկ լուսանկար անելու հնարավորություն է տալիս: Հովսեփ Քլարքը համաձայնում է, բայց նրան դուր չի գալիս Չերչիլի սիգարը, որից վերջինս համառորեն չէր ուզում հրաժարվել: Տեսնելով որ Չերչիլը ամենևին էլ չի ուզում սիգարից բաժանվել` մոտենում է նրան և ներողություն խնդրելով` անձամբ հանում սիգարը նրա բերանից: Այս արարքը Չերչիլի մոտ զարմանք և թաքնված զայրույթ է առաջացնում, հենց այդ պահին էլ Քլարքը անմահացնում է նրան:           Իսկապես, ստացված լուսանկար է: Լուսանկարը տպվում է «Life» ամսագրում, ինչի դիմաց Հովսեփը ստանում է ընդամենը 100 դոլլար: 
           Եվ հենց այս լուսանկարից հետո էլ Քլարքը դառնում է ժամանակի պահանջված լուսանկարիչներից մեկը և մեծ ճանաչում է ձեռք բերում:
           Բայց Քլարքին հայտնի են դարձնում ոչ թե աշխարհահռչակ մարդկանց լուսանկարները, այլ վերջիններիս ներաշխարհի ցուցադրումը հենց լուսանկարի միջոցով, չէ՞ որ Քլարքը հոգեբանական դիմանկարչության լավագույն վարպետներից է. «Իմ մեծագույն ուրախությունն է  նկարել այն հրաշալի  բաները, որոնք կան մարդկանց սրտում, մտքում և հոգում: Ու ամենևին էլ էական չէ՝ նա հայտնի, թե՞ հասարակ մարդ է»:
           Իսկ նար լուսանկարները միշտ ստացված էին, որովհետև նա երբեք չէր ձանձրանում կամ հոգնում, դա ոչ թե աշխատանք էր, այլ ապրելաձև. «Ես երբեք չեմ հոգնի մարդկանց դեմքերը լուսանկարելուց»:
           Իսկ նրա ֆոտոխցիկը գտել է աշխարհահռչակ շատ դեմքերի, Քարշը լուսանկարել է միջազգային «Who’s Who» («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից 51-ին.
 
 
 Էռնեստ Հեմինգուեյ
 Ալբերտ Էյնշտեյն 
 Մայր Թերեզա
 Ֆիդել Կաստրո
 Քրիստիան Դիոր, 1954 թ․
 Պաբլո  Պիկասո
 Ֆրանսուա Մորիակ
 Վլադիմիր Նաբոկով
 Բերնարդ Շոու, 1943 թ․
 Ուոլթ Դիսնեյ, 1956թ․
 Սալվադոր  Դալի
 Յուրիյ Գագարին
 Միխայիլ Գորբաչով 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը և թե՛ Նախիջևանը». Ավետիք Իսահակյան(1920)

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ նոր Checkmate կործանիչի մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ նոր Checkmate կործանիչի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու...

ԿարդալDetails

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական