«Արար» երգչախումբը` դիրիժոր Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ, մայիսի 30 –ին` ժամը 19։00 –ին, «Շարք ասացումի» խորագիրը կրող համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։
Ծրագրում ներառված են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգին առաջին անգամ կհնչեն «Արար» երգչախմբի համար գրված խմբերգեր, որոնք կներկայացվեն բարձրակարգ մեկնաբանությամբ։
Երեկոն բարձրակարգ ունկնդրի և բարձրարժեք երաժշտության միջև հանդիպում է լինելու։