48 երկրի 213 փորագրանկարչի 423 գեղարվեստական տպագրություն․ «Գեղարվեստական տպագրության հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը կրկին իրողություն է։ Գեղարվեստական տպագրության ոլորտի ստեղծագործողների փորագրանկարներից լավագույններն ընտրելը դժվար էր։ Այնուամենայնիվ, ժյուրին առանձնացրել եւ մրցանակակիր է ճանաչել 4 ստեղծագործություն։
Ցուցադրությունից զատ՝ նաեւ միջոցառումներ․ գեղարվեստական տպագրության բինալեի շրջանակում ամիսներ առաջ կայացել է «Տպագրությունից պիքսել․ արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» գեղարվեստական տպագրության միջազգային երկրորդ համաժողովը, իսկ օրես բացված «Համագործակցություն՝ մրցակցության փոխարեն. տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը կարելի է այցելել մինչեւ հունվարի 10-ը:
Նախագծի հեղինակը և համադրողը՝ Վազօ-Վազգեն Պահլավունի-Թադևոսյանն է, համակարգողները` Սարգիս Հովհաննիսյանը, Մարիա Մատինյանը:
Բառերի փոխարեն արվեստագետները նախընտրել են հաղորդակցվել ստեղծագործություններով: Գտնվելով աշխարհի տարբեր վայրերում՝ համատեղ աշխատել են նույն գործի շուրջ: Յուրաքանչյուր արվեստագետ, ստեղծագործելով արվեստի տարբեր տեխնիկաներ, զգուշորեն ներթափանցել է մյուսի տարածք՝ ավելացնելով իր ձեռագիրը։ Նպատակը տարբեր նշանների, ուղերձների միջոցով վիզուալ պատմություններ, նոր իրավիճակներ և ամբողջություն ստանալն է։
«Համագործակցություն՝ մրցակցության փոխարեն. տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը միավորել է 9 երկրի արվեստագետի՝ Հայաստան, Գերմանիա, Ֆրանիսա, Էկվադոր, Մեքսիկա, Իրան, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա։





