Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սառչող» գյուղի տաք մարդիկ

04/02/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ասեմ միանգամից՝  արեւի մարդկանց մասին ներկայացումը հաջողված էր՝ դինամիկ, առանց սրտմաշուկ պաթոսի ու հույզերի:

Պարոնյանի բեմում արցախյան գյուղի կոլորիտն էր, վարքն ու բարքը, կենցաղը, մարդկային հարաբերությունները, բայց, ցավոք, ոչ բարբառը: Հասկանալի է՝ թատրոնի լեզուն գրական հայերենն է, բայց հերոսներից մեկին, հաստա՛տ, արժե՛ր «խոսեցնել» օտարին մնացած հայրենիքի բառուբանով՝ հատկապես, որ այն երեւանյան ժարգոնին կուլ է գնում ամեն օր ու ժամ:

Դեռ չասած, որ դերասաններից առնվազն երկուսը դա կրողն էին: Պարոնյանականները տեղ-տեղ փորձում էին բարբառային երանգ տալ խոսքին, բայց դա ընդգծում էր շեշտադրության արհեստականությունն ու բարբառակիր չլինելը:

Ներկայացման երկու դրվագ արցունք կորզեց: Վերջինի ժամանակ  հեկեկում էի: Մոնթեի մասին կտորն էր, ինչը, ըստ իս, պետք է լիներ բեմադրության վերջին տեսարանը: Ռեժիսորի ընտրած «վարագույրը» ՝ «տատիկ-պապիկի» ֆոնին լուսանկարվելը, տպավորիչ չէր:

Պիեսի ժամանակ նաեւ մենախոսել եմ դերասանների հետ: Քաղաք՝ փեսայի տուն գնացող ամուսիններին մրմնջալով խնդրում էի՝ մի՜ գնացեք, գյուղը մի՜ լքեք: Ուրախությանս չափ չկար, երբ հողեղեն, հողոտ մարդիկ, փեսայի տված հացին չմնալով, վերադարձան, ու չմարեց օջախի ծուխը: (Սա նշանակում է՝ տեսարանը հաջողված էր՝ չափից շատ:)
Ի դեպ, ծխի մասին: Դահլիճով մեկ խնկաբույր տարածելու փոխարեն (եթե, իհարկե, այն հատուկ նպատակ չուներ) կարելի էր վառարանից այլ ձեւով ծուխ «դուրս բերել»:

Անհասկանալի էր եւ ոչ ակնահաճո բեմի վերնամասում կախված-մնացած, գնացող-եկող աթոռ-նստարանները: Թվում էր՝ ամեն պահի կարող են ընկնել դերասանների գլխին: Կարծում եմ՝ դրանք բեմից տանլու բազմաթիվ այլ լուծումներ կան, հատկապես, երբ Պարոնյանի բեմը պտտվելու «հատկություն» ունի:  Ներկայացման հեղինակը միանգամից շա՜տ բեռ էր դրել դերասանների ուսերին: Տպավորություն էր՝ նրանք նաեւ ռեկվիզիտի համար են պատասխանատու: Տարբեր տեսարաններ ստանալու համար բավարար էր մեկ-երկու դեկոր ավելի պատրաստել, դրանք դնել բեմի հակառակ մասում, եւ, կրկնում եմ, պտտել բեմը:

Եթե ռեժիսորը՝ աթոռ, սեղան, սփռոց այսուայնկողմ տանող դերասաններով ցանկանում էր ընդգծել տնից-տեղից կտրվելու գաղափարը, կարծում եմ՝ իզուր: Տարբեր հերոսներ՝ «գալուստիկավոր» Տիգրանը, քաղաք գնացող ամուսինները, դա ասում էին լավագույնս:

Դերասանական կազմը, ընդհանուր առմամբ, լավ էր ընտրված, թեեւ կարելի էր որոշ փոխտեղումներ անել: Իսկ թոռնիկին գրկած պապիկի մենախոսությունն արժեր՝ լիներ կենդանի ձայնով եւ ոչ ձայնագրությամբ: Առհասարակ, ձայնագրությունները չափից շատ էին շարժ եւ կենդանի շփում ենթադրող թատրոնում:

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար. Փաշինյանը ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը

Հաջորդ գրառումը

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոպիրկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոպիրկին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական