Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։

Այնուհետեև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ Սոնարիա Ֆերնանդեսի նախաձեռնությամբ։

Ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանի խոսքով, երկու ցուցադրություններին էլ ներկաների ճնշող մեծամասնությունը բրազիլացիներ են եղել, և ցուցադրություններին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, նրանք հետաքրքրվել են էթնիկ զտման ենթարկված արցախցիների ճակատագրով, Ադրբեջանին Թուրքիայի աջակցության, ադրբեջանցիների կողմից Արցախում այս պահին իրականացվող հայկական հետքի, եկեղեցիների ոչնչացմամբ, Հարավային կովկասում այս պահին տիրող իրավիճակով։

 «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ռիո դե ժանեյրոյի Արդարադատության պալատում։

 Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օրեր առաջ, Լոս անջելեսում։ Ֆիլմի համահեղինակ, արցախցի Արայիկ Սարգսյանն ասել է, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի նպատակն է  ցույց տալ, թե ինչպես են չկարգավորված հակամարտությունների հետևանքով  խեղվում մարդկային ճակատագրերը, ինչպես հազարավոր մարդիկ զրկվեցին հայրենիքից և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ բռնեցին գաղթի ճանապարհը։

ֆիլմը ներկայացվում է 6 պատմություն՝ իրարից տարբեր, բայց նույն ճակատագրով` գերության մեջ հայտնված կնոջից մինչև բենզինի պայթյունի ժամանակ ծնողներին կորցրած 5 երեխաների պատմությունները։

 Բոլոր հերոսների պատմություններն իրար են կապվում տեղահանված Մարտին Ալոյանի կերպարի միջոցով։

Ֆիլմը “Voices of hope” հիմնադրամի և ամերիկյան “All prime group” ընկերության արտադրանքն է։

Ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝  այն, ինչ կատարվել է Արցախում, զուրկ է արդարության, բարոյական և իրավական բոլոր նորմերից. տեղի ունեցածի մասին պետք է հնարավորինս շատ իրազեկել միջազգային հանրությանը։

Ֆիլմի երաժշտության հեղինակն ամերիկաբնակ երաժիշտ Արման Էլբերտն է։ Լոս անջելեսյան պրեմիերային ներկա են եղել ամերիկացի և հայազգի քաղաքական, հասարակական ու մշակույթի գործիչներ։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանի կարծիքով՝ մենք՝ որպես հասարակություն, լռելու իրավունք չունենք, պետք է հնարավորինս շատ խոսվի արցախահայերի էթնիկ զտման մասին, իսկ Բաբկեն Չոբանյանի կարծիքո՝  ֆիլմը պետք է  շատ տարածվի արտերկրում` հույսով, որ այն կնպաստի արդարության վերականգնմանը։

Առաջիկայում ցուցադրություններ են նախատեսված նաև Ֆրանսիայում` պաշտոնյաների աջակցությամբ, հետագայում նաև՝ Իտալիայում, Լիբանանում, միջազգային կինոփառատոններում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Միջազգային

Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է. Զելենսկի

01/12/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական